Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-05-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 57.1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 57.1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ

(57.1-րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-157-Ն)

ՀՈԴՎԱԾ 58. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Ռազմական դրության ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրավիճակից թելադրվող` օրենքով սահմանված կարգով միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրերն ու կարգադրությունները հրապարակվում և ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեսված կարգով ու ժամկետներում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պայմաններում ընդունված այն իրավական ակտերը, որոնք սահմանափակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները, փոփոխում դրանց իրականացման կարգը, սահմանում կամ խստացնում են իրավական պատասխանատվությունը, սահմանում նոր պարտականություններ կամ սահմանում ու փոփոխում պարտականությունների կատարման կարգ, կարող են ուժի մեջ մտնել միայն այդ ակտերով սահմանված կարգով հրապարակվելուց կամ դրա մասին տեղեկացվելուց հետո:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված և չհրապարակված կամ դրա մասին չտեղեկացված նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

ՀՈԴՎԱԾ 59. ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

1. Հրապարակման ենթակա չեն միայն իրավական այն ակտերը կամ դրանց առանձին այն մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, իսկ ստորագրման կամ վավերացման կամ պետական գրանցման ենթակա իրավական ակտերը` դրանց ստորագրմանը կամ վավերացմանը կամ գրանցմանը հաջորդող օրվանից:

2. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերը պարտադիր են կատարման իրավաբանական, ֆիզիկական և պաշտոնատար անձանց համար` սահմանված կարգով այդ իրավական ակտերին նրանց իրազեկվելու կամ ծանոթանալու պահից, եթե այդ իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտի հերթական համարի վերջում` իրավական ակտի բնույթը սահմանող տառից հետո, իրավական ակտն ընդունող մարմնի կողմից դրվում են «Գ» կամ «ՀԳ» կամ «ՀԿ» տառերը:

ՀՈԴՎԱԾ 60. ԱՆՀԱՏԱԿԱՆ և ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաստանի Հանրապետության վարչապետի անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց վավերացմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Եթե սույն մասով սահմանված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում` հանձնարարություններ) սահմանող կամ պետական մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն մասում նախատեսված մարմինների ընդունած և պատասխանատվություն սահմանող անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրանց իրազեկելու պահից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

2. Ներքին իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ ներքին իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

(60-րդ հոդվածը խմբ., փոփ. 31.03.03 ՀՕ-524-Ն)

ՀՈԴՎԱԾ 61. ԱՆՀԱՏԱԿԱՆ և ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները` դրանք Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում են այն մարմիններ, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:

2. Անհատական իրավական այլ ակտերը` դրանք ընդունելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում են այն մարմիններին, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:

ՀՈԴՎԱԾ 62. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պաշտոնապես հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

2. Գերատեսչական նորմատիվ ակտերը` դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում, պաշտոնապես հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:

3. Սույն հոդվածով նախատեսված օրենքների և իրավական այլ ակտերի պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կամ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման (լույսընծայման) օրը:

4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակման օր է համարվում տվյալ համարի համար նախատեսված տպաքանակի ութսուն տոկոսի` իրացման համար առաքման օրը, որը նշվում է տեղեկագրի շապիկի առաջին էջի վրա:

5. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի օր, իսկ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին: Եթե տեղեկագրերի հրատարակման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա տեղեկագրերը հրատարակվում են դրան հաջորդող աշխատանքային օրը: Անհրաժեշտության դեպքում կարող են հրատարակվել տեղեկագրի արտահերթ համարներ:

6. Եթե նորմատիվ իրավական ակտը չի հրապարակվել այնտեղ նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, ապա իրավական ակտն ուժի մեջ մտնելու օր է համարվում դրա հրապարակմանը հաջորդող օրը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Եթե նորմատիվ իրավական ակտի շապիկի առաջին էջում զետեղված պաշտոնական հրապարակման օրվա նշումը չի համապատասխանում սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով նախատեսված տեղեկագրերի փաստացի հրատարակման օրվան, ապա իրավական ակտի պաշտոնական հրապարակման օր է համարվում տեղեկագրերի փաստացի հրատարակման օրը, որի մասին տեղեկագրերը հրատարակող մարմինը` այդ տեղեկագրի հրատարակման օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, պարտավոր է տեղեկագրի հաջորդ համարում տալ պաշտոնական հաղորդագրություն:

8. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

9. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» ենթակա են ազատ իրացման և բաժանորդագրության:

ՀՈԴՎԱԾ 63. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Գյուղական և քաղաքային համայնքի ավագանու և ղեկավարի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակում է համարվում համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը հրապարակվելու կամ դրանք համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը:

2. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» հրատարակվում է` ելնելով համայնքի բնակչության թվից` հարյուր բնակչին ոչ պակաս, քան մեկ օրինակ տպաքանակով:

Ցուցատախտակները տեղադրվում են` ելնելով համայնքի բնակչության թվից` երեք հարյուր բնակչին ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ:

3. Երևանի թաղային համայնքների նորմատիվ իրավական ակտերը պաշտոնապես հրապարակվում են «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրում»` դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:

«Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիրը» հրատարակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» և «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրի» հրապարակման կամ հրատարակման կարգի կամ ժամկետների որոշման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի առաջինից չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերի կանոնները:

5. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» լույս է տեսնում ըստ անհրաժեշտության, կարող է անհատույց տարածվել կամ ազատ իրացվել:

6. «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիրը» լույս է տեսնում շաբաթը մեկ անգամ:

Տեղեկագիրը ենթակա է ազատ իրացման և բաժանորդագրության:

7. Յուրաքանչյուր եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հրատարակում է քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուներ: Այդ ժողովածուների հրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՀՈԴՎԱԾ 64. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենքները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

2. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» իրավական ակտերը հրապարակվում են հերթական համար ունեցող հոդվածներով: Այդ հոդվածների համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

3. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

ՀՈԴՎԱԾ 65. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Երևանի քաղաքապետի որոշումները կամ կարգադրությունները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումները կամ կարգադրությունները:

«Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի առաջին մասում նշված դատական ակտերը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

2. Նախարարների հրամանները հրապարակվում են համապատասխան նախարարությունների, ապա` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական համապատասխան մարմինների անվանումների այբբենական հերթականությամբ:

3. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» իրավական ակտերը հրապարակվում են հերթական համար ունեցող հոդվածներով: Հոդվածների համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

4. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

(65-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-243-Ն)

ՀՈԴՎԱԾ 66. «ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ» և «ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:

2. «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Աջափնյակ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Ավան համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Արաբկիր համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Դավիթաշեն համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Էրեբունի համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Կենտրոն համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Նոր Նորք համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Նորք-Մարաշ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Նուբարաշեն համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Շենգավիթ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

12) տասներկուերորդ բաժնում հրապարակվում են Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները:

«Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի առաջին մասում նշված դատական ակտերը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

3. Սույն հոդվածում նշված տեղեկագրերում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

ՀՈԴՎԱԾ 67. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Իրավական ակտերի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է այդ իրավական ակտերը կամ դրանց քաղվածքները թղթի վրա, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա տպագրման կամ բազմացման, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլ ցանցերով դրանց տարածման միջոցով:

2. Օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական հրատարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման:

Օրենսդրական, գերատեսչական, դատական, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական վերահրատարակման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ օրենքով նախատեսված այլ անձինք:

Օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտեր չհամարվող այլ իրավական ակտերը կարող են հրապարակել դրանք ընդունող մարմինները կամ այլ անձինք, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող իրավական ակտերի կամ նման գաղտնիք պարունակող իրավական ակտերի մասերի:

3. Օրենսդրական, գերատեսչական, դատական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակումներ իրականացնողներն իրավունք ունեն ինքնուրույն մշակել դրանք, ինչպես նաև իրականացնել իրավական ակտերի ոչ պաշտոնական ինկորպորացիա` չփոխելով իրավական ակտի իմաստը:

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման մենաշնորհ տալն արգելվում է:

4. Իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումը կամ ոչ պաշտոնական հրատարակումը կարող է իրականացվել միայն իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կամ իրավաստեղծ մարմիններից կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից պաշտոնապես ստացված իրավական ակտերի հիման վրա` նշելով հրապարակման կամ ստացման աղբյուրը:

5. Եթե մինչև իրավական ակտի պաշտոնական վերահրատարակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը դրանում կատարվել են փոփոխություններ կամ լրացումներ, ապա դրանք պետք է հրատարակվեն իրավական ակտերի հետ միասին, կամ այդ իրավական ակտերը պետք է հրատարակվեն դրանցում կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները ներառված (այսուհետ` ինկորպորացիա)` նշելով, թե որ օրվա դրությամբ կատարված փոփոխություններով կամ լրացումներով հանդերձ է դա հրատարակվում:

Օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմում է պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու, որն անվճար տրամադրվում է միայն պետական մարմիններին: Սույն մասով նշված ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Նորմատիվ իրավական այն ակտը, որում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ կամ լրացումներ, համապատասխան ակտն ընդունած իրավաստեղծ կամ նորմատիվ ակտը հրատարակող մարմինը կարող է պաշտոնապես վերահրատարակել սույն օրենքով նախատեսված համապատասխան տեղեկագրերում:

8. Օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ հրատարակված իրավական ակտերը համարվում են անվավեր, և դրանց իրացումը, բազմացումը կամ տարածումն արգելվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։