Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 51.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 51.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման` օրենքով սահմանված կարգով:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեսված կարգով ու ժամկետներում` հրապարակվելուց կամ դրա մասին տեղեկացվելուց հետո:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում սույն oրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, դրանցով նախատեսված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել ստորագրման պահից:

(51.1-ին հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-86-Ն)

ՀՈԴՎԱԾ 52. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ ընդունմանը հաջորդող 5 օրվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները կարող են հրապարակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ ընդունվելուց, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակաները՝ դրանք վավերացվելուց հետո` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության` հրապարակման չուղարկված անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:

(52-րդ հոդվածը խմբ. 25.12.06 ՀՕ-35-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-13-Ն)

ՀՈԴՎԱԾ 53. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի անհատական որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից և ուժի մեջ են մտնում դրանք ընդունվելուց հետո` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի` հրապարակման չուղարկված անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի` հրապարակման ենթակա որոշումները հրապարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության վարչապետը դրանք ընդունվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի` պաշտոնական կարգով չհրապարակված անհատական որոշումները կարող են հրապարակել իրավական ակտեր հրապարակելու լիազորություններ ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

(53-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-13-Ն)

ՀՈԴՎԱԾ 54. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված ժամկետներում և կարգով:

ՀՈԴՎԱԾ 55. ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Գերատեսչական անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունվող ակտերի:

3. Գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակման է ուղարկում պետական գրանցող մարմինը` գրանցման օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:

Գերատեսչական անհատական իրավական ակտերը կարող են հրապարակել դրանք ընդունողները:

(55-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-69-Ն, 25.12.06 ՀՕ-35-Ն, 16.11.07 ՀՕ-222-Ն)

ՀՈԴՎԱԾ 56. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

4. Հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու սույն օրենքով սահմանված կարգով:

5. Համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը հրապարակում է համայնքի ղեկավարը, դրանք պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

Միջհամայնքային միավորման խորհրդի նորմատիվ իրավական ակտերը հրապարակում է խորհրդի նախագահը դրանք պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

6. Համայնքի ավագանու, միջհամայնքային միավորման խորհրդի և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը և տվյալ համայնքներում հանրաքվեով ընդունված իրավական ակտերը` դրանք ընդունելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և համապատասխան մարզպետին` նշելով այդ ակտերի հրապարակման օրը և ձևը: Եթե նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակվել են «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում», ապա այդ մարմիններին է ուղարկվում նաև տեղեկագրի երկու օրինակը:

7. Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը և Երևան քաղաքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` դրանք ընդունելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:

8. Տեղական ինքնակառավարման մարմինների անհատական իրավական ակտերը կարող են հրապարակել համայնքների ղեկավարները:

(56-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-13-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-172-Ն, լրաց., փոփ. 07.03.18 ՀՕ-147-Ն)

ՀՈԴՎԱԾ 57. ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

(վերնագիրը փոփ. 05.12.13 ՀՕ-146-Ն)

1. Օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին դատարանի դատական ակտը պետք է հրապարակվի նույն կարգով, որով հրապարակվել է անվավեր ճանաչված իրավական ակտը:

2. Օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող, ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին դատարանի դատական ակտն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածով նախատեսված` դատարանի դատական ակտերը հրատարակման է ուղարկում ակտերն ընդունած դատարանը` դրանց ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

4. Դատարանների անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման օրվան հաջորդող օրվանից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

(57-րդ հոդվածը փոփ. 05.12.13 ՀՕ-146-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։