Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-06-22-ից մինչև 2017-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները

գործել է մինչև 2017-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 13.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ և կարգադրություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության oրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության oրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության oրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կարող է ընդունել նորմատիվ որոշումներ և անհատական կարգադրություններ:

(13.1-ին հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-86-Ն)

ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշումներ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարգավորման է ենթակա օրենքով չկարգավորված ցանկացած հարաբերություն, եթե այդ հարաբերությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ու կարգադրությամբ չպետք է կարգավորվի իրավական այլ ակտերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

(14-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունում է որոշումներ` կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:

Հայաստանի Հանրապետության վարչապետը նորմատիվ որոշումներ է ընդունում միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով ուղղակի իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

(15-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

ՀՈԴՎԱԾ 16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշումներ է ընդունում միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, օրենքով նախատեսված դեպքերում, Հայաստանի Հանրապետության նախարարների հետ ընդունում է համատեղ որոշումներ:

Համատեղ ընդունված որոշումների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին ներկայացվող պահանջները:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահն օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ընդունում է միայն անհատական որոշումներ կամ կարգադրություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում ներքին ակտեր` սույն օրենքի 2-րդ հոդվածի վեցերորդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան:

(16-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-425-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումներ է ընդունում միայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ: Համապետական ընտրություններ (հանրաքվե) նշանակելուց հետո` մինչև ընտրությունների (հանրաքվեի) արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ընդունում է միայն անհատական որոշումներ կամ կարգադրություններ:

(17-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն, լրաց. 16.11.07 ՀՕ-222-Ն)

ՀՈԴՎԱԾ 18. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

1. Կարգավորող հանձնաժողովներն ընդունում են որոշումներ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հրահանգներ (այսուհետ` որոշումներ) միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Կարգավորող հանձնաժողովների որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

3. Կարգավորող հանձնաժողովները կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

4. Կարգավորող հանձնաժողովների նախագահները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ընդունում են միայն անհատական հրամաններ:

(18-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ և ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության նախարարներն ընդունում են հրամաններ, իսկ մարզպետները և Երևանի քաղաքապետը` որոշումներ և կարգադրություններ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Հայաստանի Հանրապետության նախարարները` նորմատիվ հրամաններ, իսկ մարզպետները, Երևանի քաղաքապետը` նորմատիվ որոշումներ ընդունում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

Հայաստանի Հանրապետության նախարարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին օրենքներով և իրավական այլ ակտերով չեն կարող տրվել սույն հոդվածի վեցերորդ մասում նշված լիազորությունները: Նման լիազորություններ վերապահող նորմերն անվավեր են:

2. Օրենքներով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարները, մարզպետները և Երևանի քաղաքապետը կարող են ընդունել համատեղ հրամաններ կամ որոշումներ:

Համատեղ ընդունվող հրամանների և որոշումների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են համատեղ ընդունվող ակտի ընդունման համար պատասխանատու կամ իրավական ակտն ընդունողների ցանկում առաջինը նշված իրավաստեղծ մարմնի` իրավական ակտին ներկայացվող պահանջները:

Օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում նախարարի հրամանը, ինչպես նաև մարզպետի կամ Երևանի քաղաքապետի որոշումը կարող են համաձայնեցվել պետական կառավարման այլ մարմինների հետ:

3. Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանները, ինչպես նաև մարզպետների և Երևանի քաղաքապետի որոշումներն ու կարգադրությունները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, մարզպետների և Երևանի քաղաքապետի որոշումներն ու կարգադրությունները չպետք է հակասեն նաև Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաններին:

4. Հայաստանի Հանրապետության նախարարները կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական հրամաններ:

5. Մարզպետներն ու Երևանի քաղաքապետը կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ և անհատական կարգադրություններ:

6. Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաններով, մարզպետների, Երևանի քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով չեն կարող սահմանվել իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները, ազատություններն ու արտոնությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր:

Սույն մասի պահանջների խախտմամբ ընդունված իրավական ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:

(19-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ և ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

1. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը որոշումներ ընդունում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը նորմատիվ որոշումներն ընդունում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներին, կարգավորող հանձնաժողովների որոշումներին, Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաններին, Հայաստանի Հանրապետության մարզպետների ու Երևանի քաղաքապետի որոշումներին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

3. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

4. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կարող են ընդունվել հանրաքվեով:

(20-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը նորմատիվ իրավական ակտ է, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպության և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները:

2. Միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Հայաստանի Հանրապետության օրենքներն ու իրավական այլ ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին ու սկզբունքներին:

3. Համընդհանուր ճանաչում գտած են համարվում միջազգային իրավունքի այն նորմերն ու սկզբունքները, որոնք իրավաբանորեն հավասար ուժ ունեն բոլոր պետությունների, ներառյալ` Հայաստանի Հանրապետության համար:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերն ունեն դրանք վավերացնող կամ հաստատող մարմնի իրավական ակտի իրավաբանական ուժ:

Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են վավերացված պայմանագրերի նորմերը:

Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են իրավական այլ ակտերով, ապա կիրառվում են հաստատված պայմանագրերի նորմերը:

(21-րդ հոդվածը խմբ. 25.12.06 ՀՕ-35-Ն)

ՀՈԴՎԱԾ 22. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանի դատական ակտերը

(վերնագիրը խմբ. 28.11.07 ՀՕ-283-Ն)

1. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները կայացնում են որոշումներ, վճիռներ, դատավճիռներ (այսուհետ` դատական ակտեր) միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գերատեսչական իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները, գերատեսչական իրավական ակտերը և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրածների, ներքին և անհատական իրավական ակտերը չպետք է հակասեն օրինական ուժի մեջ մտած առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերին:

(22-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.11.07 ՀՕ-283-Ն, փոփ. 05.12.13 ՀՕ-146-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։