ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2016 թվականի N 915-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 5-11-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. հոկտեմբերի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2016 թ.
հոկտեմբերի 5-ի N 915-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 թվականի հոկտեմբերի 5-11-ը Վրաստան (Թբիլիսի) մեկնող դիտորդական առաքելության պատվիրակության
Վ. Աֆյան - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու (համաձայնությամբ)
Վ. Պահլավունի - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի պետի պարտականությունները կատարող
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2016 թ.
հոկտեմբերի 5-ի N 915-Ա
որոշման
ց ա ն կ
յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված ծախսերի
Գործունեության (տեղափոխման) ծախսերը Եվրո
Օդանավակայան (կայարան) տեղափոխում և հետադարձ տեղափոխում (Թբիլիսի և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 30
30
100
15
120
Ծախսային հաշիվները, որոնք պետք է ՀՀ կառավարության կողմից վճարվեն ԺՀՄԻԳ-ին՝ յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար 295 եվրո
Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օրը x առավելագույնը 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Վառելիք (20 եվրո յուրաքանչյուր օրը x առավելագույնը 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օրը x առավելագույնը 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Բնակություն (առավելագույնը 7 գիշեր` առավելագույնը 140 եվրո/յուրաքանչյուր գիշերը` ներկայացնելով հիմնավորող փաստաթղթերը)
Սնունդ և մանր ծախսեր (40 եվրո յուրաքանչյուր օրը՝ առավելագույնը 7 օր)
Բնակություն և սնունդ՝ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշերը x 4 գիշեր, դիտորդի կողմից)
Բնակություն և սնունդ՝ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշերը x 4 գիշեր, դիտորդի կողմից) 150
100
150
980
280
240
240
Յուրաքանչյուր դիտորդին փոխանցվող գումարը 2,140 եվրո
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումարը 2,385 եվրո
Ճանապարհածախսը` յուրաքանչյուր դիտորդի համար 50,000 դրամ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան