Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2016 թվականի N 1008-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կարգի 3-րդ կետում «5 տարի» բառերը փոխարինել «5-7 տարի» բառերով.

2) կարգի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշման 3-րդ կետում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման 3-րդ կետում» բառերով.

3) կարգի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մասով` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածում նշված համապատասխան մարզի ենթակայության ճանապարհների մասով` մարզպետի որոշմամբ սահմանված պատասխանատու ստորաբաժանումը:».

4) կարգի 10-րդ կետում «ճանապարհի հիմնական նորոգումից» բառերը փոխարինել «ճանապարհի միջին, հիմնական նորոգումից» բառերով.

5) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Պետական ավտոմոբիլային ճանապարհների միջին, հիմնական նորոգման կամ վերակառուցման ու ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար կարող է կնքվել մեկ պայմանագիր: Ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար պայմանագրով կարող է սահմանվել գործոնային գին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման:».

6) կարգի 11-րդ կետի 4-րդ, 8-րդ և 12-րդ ենթակետերից հանել «Նշված վիճակում գտնվող ճանապարհահատվածները ենթակա են հիմնանորոգման կամ վերակառուցման և ենթակա չեն ընթացիկ ամառային պահպանման.» բառերը.

7) կարգի 13-րդ կետով նախատեսված ավտոմոբիլային ճանապարհների պահպանման նորմատիվ մակարդակների բնութագրերը ներկայացնող N 2 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« Թույլատրելի 1. Բավարարված են սույն կարգի N 3 աղյուսակում նշված պահանջները` ըստ կոնստրուկտիվ տարրերի:

2. Թույլատրվում է երթևեկության ժամանակավոր սահմանափակում (բացի տեխնածին կամ բնածին աղետների դեպքերից) ոչ ավելի, քան 8 օր:

».

8) կարգի 22-րդ կետով նախատեսված ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ցուցանիշներին առաջադրվող պահանջների N 3 աղյուսակի «Ընթացիկ ամառային պահպանում» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Ընթացիկ ամառային պահպանում

Ցուցանիշի

ծածկագիրը Ցուցանիշի անվանումը, թերության բովանդակությունը Վիճակի գնահա-տականը Պահպանման մակարդակը

լավ միջին բավա-րար թույլատրելի

1 2 3 4 5 6 7

1. Հողային պաստառ և օտարման շերտ

1.1. Կողնակը բարձր է երթևեկելի մասի եզրից և (կամ) կողնակը ցածր է երթևեկելի մասի եզրից ավելի քան 5 սմ, և (կամ) կողնակը հարթեցված չէ և (կամ) կողնակին առկա է 10 սմ-ից բարձր խոտածածկույթ, և (կամ) առկա են երթևեկությանը խանգարող ճյուղեր, և (կամ) բաժանարար գոտում առկա են 25 սմ-ից բարձր խոտածածկույթ, և (կամ) տեսանելիությանը խանգարող 1.2 մ-ից բարձր թփեր (գծմ/կմ): Թերության վերացման ժամկետը 10 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

50

-

- -

100

100

- -

-

150

- -

-

-

150

1.2. Չմաքրված կողային առուներ և (կամ) վաքեր (ջրի բերվածքներ, լանջերի թափվածքներ) (լցվածության տոկոս): Թերության վերացման ժամկետը 5 օր է: երաշխիքային լավ

բավարար

վատ 10

20

-

- -

30

40

- -

-

50

- -

-

-

50

1.3. Աղբ և օտար առարկաներ` ճանապարհի օտարման շերտի սահմաններում, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ):

Թերության վերացման ժամկետը 1 օր է: երաշխիքային լավ

բավարար

վատ 300

300

-

- -

200

150

- -

-

100

- -

-

-

100

2. Երթևեկելի մաս և մայթեր

2.1. Փոսեր` երթևեկելի մասի վրա ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից):

Թերության վերացման ժամկետը 7 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

0.2

-

- -

0.3

0.6

- -

-

0.7

- -

-

-

բավարար անցանելիություն և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկություն

ապահովող վիճակ

2.2. Չմշակված ճաքեր (լայնական կամ երկայնական)` 3 մմ-ից ավելի լայնությամբ (գծմ/կմ): I տեխնիկական կարգի ավտոճանապարհների համար նշված ցուցանիշները կրկնապատվում են:

Թերության վերացման ժամկետը 15 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

100

-

- -

200

400

- -

-

500

- -

2.3. Կոպճածածկի անհարթություններ (աղուրներ, անձրևաջրի հոսքի հետքեր) 5 սմ-ից ոչ ավելի խորությամբ ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից): Թերության վերացման ժամկետը 7 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

0.5

-

- -

0.8

1

- -

-

1.5

- -

-

-

բավարար անցանելիություն և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկություն ապահովող վիճակ

3. Արհեստական կառուցվածքներ

3.1. Բերվածքների, տիղմի նստվածք որևէ խողովակում` ուղղանկյուն խողովակի աշխատող բարձրության, կլոր խողովակի տրամագծի մասերով: Թերության վերացման ժամկետը 5 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

չի թույլատրվում

-

- -

1/10

1/5

- -

-

1/4

- -

-

-

1/4

3.2. Որևէ խողովակի մուտքի և ելքի հուների լցվածք` գլխամասից 5 մ հեռավորությամբ (հունի մակերեսի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 10 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

5

-

- -

10

20

- -

-

30

- -

-

-

30

3.3. Որևէ կամրջի (ուղեանցի) երթևեկելի մասի ջրթող հարմարանքների, մայթերի տակ ջրթող անցքերի խցանում (ընդհանուր քանակի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 3 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

չի թույլատրվում

-

- -

10

20

- -

-

25

- -

-

-

25

3.4. Թեքված, չներկված, կեղտոտ բազրիքներ և պաշտպանիչներ, ոչ ավելի (ընդհանուր երկարության տոկոսը): Թերության վերացման ժամկետը 5 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

5

-

- -

10

10

- -

-

20

- -

-

-

20

4. Կահավորանք

4.1. Թեքված, ծռված, վնասված ճանապարհային նշաններ, (ընդհանուր թվի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 5 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

չի թույլատրվում

-

- -

10

20

- -

-

30

- -

-

-

30

4.2. Թեքված, ծռված, չներկված, կախված կամ իջեցված հենարանով պաշտպանիչներ (պաշտպանիչի երկարության տոկոս):

Թերության վերացման ժամկետը 5 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

չի թույլատրվում

-

- -

10

20

- -

-

30

- -

-

-

30

4.3. Միջպետական նշանակության ավտոճանապարհներին բացակայող ճանապարհային նշաններ (պահանջվող ընդհանուր թվի տոկոսը): երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

5

- -

10

15

- -

-

20

- -

-

-

20

4.4. Թեքված, չներկված կարճասյուներ (ընդհանուր թվի տոկոսը):

Թերության վերացման ժամկետը 3 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

10

-

- -

20

20

- -

-

30

- -

-

-

30

4.5. Բացակայող լուսանդրադարձիչներ պաշտպանիչների և կարճասյուների վրա (պահանջվող ընդհանուր թվի տոկոսը):

Թերության վերացման ժամկետը 3 օր է: երաշխիքային

լավ

բավարար

վատ չի թույլատրվում

15

-

- -

20

20

- -

-

30

- -

-

-

30

ա. երաշխիքային վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման միջին, բավարար և թույլատրելի մակարդակներ: Լավ վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման բավարար և թույլատրելի մակարդակներ: Բավարար վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման լավ և թույլատրելի մակարդակներ,

բ. անբարենպաստ բնակլիմայական պայմաններից ելնելով` երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանումով նախատեսված աշխատանքների (փոսային նորոգում և ճաքերի մշակում) սկիզբը, ինչպես նաև դրանց դիմաց վճարումները տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով կարող են տեղափոխվել հաջորդ ամիս: Նշված դեպքում երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման գնահատումը կիրականացվի տվյալ աշխատանքների իրականացումը սկսելու ամսից,

գ. թույլատրելի մակարդակը նախատեսում է կոպճային կամ խճային նյութերի կիրառմամբ կամ հարթեցման աշխատանքների միջոցով ապահովել ճանապարհի երթևեկելի մասի բավարար անցանելիությունը:».

9) կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված N 6 ձևի NN 6 և 6.1 աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձև N 6

Աղյուսակ N 6

I տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում

(պահպանման ժամանակաշրջանը` գարուն-ամառ-աշուն)

Ավտոճանապարհի վիճակը (ծածկագիրը) Տարվա կտրվածքով (դրամ)

լավ պահպանման մակարդակի դեպքում

1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) միջին պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) բավարար պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) թույլատրելի պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

Երաշխիքային

Ակտի պատկեր
Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄԵ

Լավ

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄԼ

Բավարար

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄԲ

Վատ

Ակտի պատկեր
Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄՎ

Աղյուսակ N 6.1

II-IV տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում

(պահպանման ժամանակաշրջանը` գարուն-ամառ-աշուն)

Ավտոճանապարհի վիճակը (ծածկագիրը) Տարվա կտրվածքով (դրամ)

լավ պահպանման մակարդակի դեպքում

1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) միջին պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) բավարար պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ) թույլատրելի պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

Երաշխիքային

Ակտի պատկեր
Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄԵ

Լավ

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄԼ

Բավարար

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄԲ

Վատ

Ակտի պատկեր
Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄՎ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. հոկտեմբերի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։