Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2016 թվականի N 955-Ա

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին 2016 թվականի հոկտեմբերի 16-19-ը գործուղել Լյուքսեմբուրգ` Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վերաբերյալ Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:

2. Արծվիկ Մինասյանի՝ Լյուքսեմբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուքսեմբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. հոկտեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։