Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 հոկտեմբերի 2016 թվականի N 39
23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կողմից Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 3/3 հասցեում գտնվող շենքի ձեռքբերման միջոցառումների ծրագրին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. հոկտեմբերի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 6-ի նիստի N 39
արձանագրային որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ
ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառումները Իրականացման ժամկետը Պատասխանատու կատարողը Համակատարողը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը
1 2 3 4 5 6
1. «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի և «Համագործակցություն» ՍՊԸ-ի միջև 27.03.2015 թ. կնքված ք.Երևան, Վ.Սարգսյան փող. 3/3 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի լուծում՝ վճարված 277752 ՀՀ դրամ գումարի վերադարձով, անշարժ գույքի նկատմամբ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի վերականգնում 31.10.2016 թ. «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին «Համագործակցություն» ՍՊԸ (համաձայնությամբ) ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։
2. «Համագործակցություն» ՍՊԸ-ի և մասնակիցների միջև կնքված առուվաճառքի նախնական պայմանագրերից ծագած իրավունքների ցեսիայի պայմանագրերի լուծում՝ մասնակի չկատարման հիմքով:
Ընկերության մասնակիցների ժողովի որոշում 1-ին և 2-րդ կետերի մասին համաձայնություն տալու վերաբերյալ:
ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N1675-Ն որոշման հիմքով կնքված նախնական պայմանագրերով սահմանված իրավունքների վերականգնում: 31.10.2016 թ. «Համագործակցություն» ՍՊԸ (համաձայնությամբ) ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։
3. ՀՀ կառավարության որոշմամբ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացման համար ՀՀ պետական բյուջեից 644 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի հատկացում՝ Վ.Սարգսյան 3 այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր ֆիզիկական անձանց իրական վնասի դիմաց հրաժարագնի վճարում: 30.11.2016 թ. «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին ՀՀ պետական բյուջե
4. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ՀՀ պետական բյուջեից գումարի հատկացում Վ. Սարգսյան 3 այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը մասնակիցներից գնելու համար՝ 3 356 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով 30.11.2016 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ պետական բյուջե
5. «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ին կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով ՀՀ պետական բյուջեից գումարի հատկացում շենքի ներքին հարդարման աշխատանքների ֆինանսավորման համար: 30.11.2016թ. «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին ՀՀ պետական բյուջե
6. «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ին կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով Վ.Սարգսյան 3/3 շենքի առաձնացում և ամրացում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղակայելու համար: Ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։