Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Ծանուցման ժամկետները

1. Պետական լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի նախընտրած եղանակից՝ հայտատուն կարող է նաև սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Ծանուցումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։