Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «շահագործումից» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեությունից» բառերով, իսկ «ավտոմատների» բառից հետո՝ «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերը պետք է համապատասխանեն 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին:».

3) 2-րդ մասի «Կազմակերպիչը» բառը փոխարինել «Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը`

ա) մինչև ինտերնետ շահումով խաղին մասնակցելու հնարավորության տրամադրումը իրականացնում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում (գրանցում)՝ քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղին մասնակցելը բացառելու նպատակով, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

ա1) իրականացնում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

բ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

բ1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն կանոնակարգում նշված կազմակերպչի ինտերնետային էջի (կայքի) հասցեի միջոցով.

բ2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

բ3) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.

բ4) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ.

ե) ինտերնետ շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ե1) կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ համապատասխան ինտերնետ շահումով խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը.

ե2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում կազմակերպվող խաղերի կանոնները նաև փակցվում են խաղասրահում՝ տեսանելի տեղում.

զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

զ1) շահումը փոխանցում է հայկական դրամով՝ փոխանցելով խաղացողի բանկային հաշվին, բանկային քարտին կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային միջոցներին.

զ2) արգելվում է շահումը փոխանցել այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված վճարները, ինչպես նաև արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով.

է) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.

ը) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

թ) ապահովում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժ) ապահովում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժա) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոն զբաղեցնող լիազոր անձի ներկայությունը խաղասրահում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։