Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն`
ա) հայտատուի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
բ) հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինտերնետային էջի (կայքի) հասցեն.
գ) տեղեկատվություն շահագործվող ծրագրերի վերաբերյալ.
դ) իրականացվող շահումով խաղերի տեսակները և քանակը.
ե) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.
զ) խաղի անցկացման կարգը.
է) շահումի տարբերակները.
ը) մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը.
թ) շահումները վճարելու կարգը (վայրը).
ժ) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.
ժա) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:
1.2. Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) պետք է առնվազն նշված լինեն՝
ա) կազմակերպչի անվանումը.
բ) գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
գ) լիցենզիայի համարը.
դ) իրականացվող շահումով խաղերի տեսակները և քանակը.
ե) քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղերին մասնակցելը արգելվում է.
զ) խաղերի նկարագրերը, անցկացման կարգերը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.
է) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.
ը) շահումի տարբերակները.
թ) մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը.
ժ) շահումները վճարելու կարգը.
ժա) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.
ժբ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:
Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ համապատասխան ինտերնետ շահումով խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը:».
2) 2-րդ և 3-րդ մասերը «խաղի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղի» բառերով.
3) 3-րդ մասը «15-օրյա» բառից հետո լրացնել «՝ շահումով խաղի կազմակերպման դեպքում և 30-օրյա՝ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում» բառերով: