Գլուխ 3 · ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ
Հոդված 10.1. Տոհմանյութի հավաստագրումը
Հոդված 10.1. Տոհմանյութի հավաստագրումը
Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով: Տոհմանյութը հավաստագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
(10.1-ին հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-142-Ն)