Հոդված 5. Կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները
Հոդված 5. Կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման նպատակով կառավարության լիազորած պետական մարմնի իրավասություններն են`
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման և անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության ծրագրերի և տոհմային անասնաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումը և իրականացումը.
բ) տոհմային անասնաբուծության համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) և գիտատեխնիկական խնդիրների լուծման կազմակերպումը և իրականացումը.
գ) տոհմանյութի ճանաչման համար անհրաժեշտ տոհմային, մթերատու և այլ ցուցանիշների ու դրանց հաշվառման պայմանների և կարգի հաստատումը.
դ) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)
ե) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)
զ) տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի և տոհմային գրքերի վարման կարգի կազմակերպումը.
զ1) տոհմանյութի տեսակից կախված՝ հավաստագրման ժամկետների սահմանումը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
(5-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-118-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-142-Ն)