Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրի իրականացման դյուրացման և տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման նպատակով Կողմերը կստեղծեն Համատեղ Հանձնաժողով, որի նիստերը կգումարվեն Կողմերի նախաձեռնությամբ և համաձայնությամբ:
2. Համատեղ Հանձնաժողովը կիրականացնի սույն Համաձայնագրի դրույթների կատարման հսկողությունը, կքննարկի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորությունները:
3. Համատեղ Հանձնաժողովի նիստերը կգումարվեն հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: