Հոդված 19
Հոդված 19
Վերստուգիչ հանձնաժողովը`
հսկողություն է իրականացնում Կենտրոնի ֆինանսական գործունեության նկատմամբ,
ուսումնասիրում է հաշվետվությունները, տարեկան հաշվեկշիռը, այլ փաստաթղթեր և դրանց վերաբերյալ կազմում եզրակացություններ,
իրականացնում է վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգին համապատասխան այլ գործառույթներ:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն`
ծանոթանալու հաշվապահական հաշվառմանը, հաշվետվություններին, բանկային գործառույթների և Կենտրոնի գործունեությանն առնչվող այլ փաստաթղթերի,
Կենտրոնի աշխատակիցներից ստանալու վերստուգիչ հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և տեղեկանքներ,
վարչության և տնօրինության քննարկմանը ներկայացնելու Կենտրոնի ֆինանսական գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի լրամշակմանն ուղղված առաջարկություններ:
Վերստուգիչ հանձնաժողովը ամեն տարի Կողմերի լիազոր մարմիններին է ներկայացնում ստուգման արդյունքների հաշվետվությունը` կցելով համապատասխան նյութեր:
Կողմերի լիազոր մարմինները կարող են հարցում անել վերստուգիչ հանձնաժողովից Կենտրոնի գործունեության վերաբերյալ լրացուցիչ նյութեր ստանալու վերաբերյալ:
Վերստուգիչ հանձնաժողովը պատրաստում է առանձին եզրակացություն Կողմերի լիազոր մարմինների ղեկավարների համար Կենտրոնի գործունեության կանոնների և ընթացակարգերի խախտման և Կենտրոնի ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման փաստերի առնչությամբ: