Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Կենտրոնն ստեղծվում է Կողմերի պետությունների մասնային վճարների հիման վրա:

Կողմերի պետությունների մասնային սկզբնական վճարումը ներառում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բյուջետային միջոցները, ինչպես նաև Կողմերի պետությունների կողմից օգտագործման իրավունքով Կենտրոնին տրամադրված շարժական և անշարժ գույքը:

Կենտրոնի գույքն իր մեջ ներառում է Կողմերի պետությունների կողմից օգտագործման իրավունքով որպես մասնային սկզբնական վճար տրամադրված դրամական միջոցները և գույքը, ինչպես նաև Կենտրոնի գործունեության ընթացքում նրա կողմից ստեղծված կամ ձեռք բերված դրամական և այլ միջոցները, մտավոր գործունեության արդյունքները:

Կենտրոնին փոխանցվող գույքի գույքագրումը և Կողմերի պետությունների մասնային վճարների արժեքի գնահատումը կիրականացվեն համատեղ հանձնաժողովի կողմից` Կենտրոնի ստեղծումից հետո 4 ամսվա ընթացքում:

Կենտրոնի գույքը չի կարող ենթարկվել խուզարկության, բռնագրավման, առգրավման, հարկադիր օտարման և որևէ այլ ձևով վարչական կամ դատական ներգործության միջոցների կիրառման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։