Հոդված 5
Հոդված 5
Սույն Համաձայնագրի իրագործման պատասխանատվությունը դրվում է Կողմերի հետևյալ լիազոր մարմինների վրա.
ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության,
հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության:
Սույն Համաձայնագրի իրագործման համար և փոխգործակցության խորացման նպատակով Կողմերի լիազոր մարմիններից յուրաքանչյուրը անհրաժեշտության դեպքում կարող է մյուս Կողմի լիազոր մարմնում նշանակել իր ներկայացուցիչներին: