Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը պայմանավորվում են համագործակցել զբոսաշրջության բնագավառում` սույն Համաձայնագրին և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան,

Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը կիրականացվի, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.

- երկու պետությունների զբոսաշրջության բնագավառի տնտեսավարող սուբյեկտների, հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանն աջակցություն,

- երկու պետությունների զբոսաշրջության զարգացման գործընթացին երիտասարդության մասնակցության, ներառյալ երիտասարդների փոխայցելությունների ապահովում,

- զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավմանն աջակցություն,

- զբոսաշրջության բնագավառի տեղեկատվության փոխանակում,

- զբոսաշրջության պետական կարգավորման բնագավառում փորձի փոխանակում,

- երկու պետությունների զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։