ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2016 թվականի N 999-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 974-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշումը 3-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Մինսկ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. հոկտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հոկտեմբերի 26-ի N 999-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հոկտեմբերի 21-ի N 974-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-28-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Մինսկ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման
և բարեփոխումների նախարար
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Վ. Հարությունյան
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Շ. Սարդարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Քարտաշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հ. Ազիզյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների
նախարարի գլխավոր խորհրդական
Մ. Փաշայան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար
(25.10.2016 թ.-28.10.2016 թ.)
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պարտականությունները կատարող
Է. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ
Լ. Մովսիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
աշխատակազմի եվրասիական տնտեսական միության օրենսդրության
մեթոդական ապահովման բաժնի պետ
Ա. Նաջարյան
- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Դ. Ղամբարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
(23.10. 2016 թ.-28.10.2016 թ.)
Տ. Աբրահամյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
նախագահի օգնական
Ա. Շահինյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
Տ. Մեհրաբյան - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
Ա. Ալեքսանյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ
Գ. Հակոբյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
Ա. Ուդումյան
- Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)
Հ. Թումանյան
- Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի
օպերատոր (համաձայնությամբ)
Ա. Թամրազյան
- «Հ 2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)
Վ. Գրիգորյան
- «Հ 2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի
օպերատոր (համաձայնությամբ)
Ն. Մուրադյան
- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)
Ն. Գալստյան
- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի օպերատոր (համաձայնությամբ) »:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան