ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2016 թվականի N 1086-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված N 817-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման OՊԵԿ հիմնադրամի միջև 2011 թվականի հունիսի 8-ին ստորագրված N 1390P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` 1,961,947,980 դրամ արժողությամբ օբյեկտների գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համայնքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի համայնքների միջոցների հաշվին։
3. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել գույքի շահագործման պայմանագրեր:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. հոկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1086-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ OԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ
ՀՀ Արագածոտնի մարզի օբյեկտի անվանումը Կառույցի երկարությունը (գծմ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
Պայմանագիր՝ RACP/CW/ICB-2013/057
ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գազաֆիկացում 11,693 125,823,863
ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի գազաֆիկացում 8,340 98,929,919
ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գազաֆիկացում 18,088 181,055,554
ՀՀ Արագածոտնի մարզի Oհանավան գյուղի գազաֆիկացում 9,566 97,816,932
ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի գազաֆիկացում 41,567 779,175,677
ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի գազաֆիկացում 32,656 543,616,524
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Փոշտեր, Լուսավորիչ, Ջալալյան թաղամասերի գազաֆիկացում 3,404 48,940,822
Պայմանագիր՝ RACP/CW/ICB-2013/057
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի գազաբաշխիչ ցանցի ընդլայնում 4,207 51,071,526
ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի գազաբաշխիչ ցանցի ընդլայնում 2,952 35,517,163
Ընդամենը 132,473 1,961,947,980
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան