Հոդված 4
Հոդված 4
1. Ներմուծման մաքսատուրքերի ցածր դրույքաչափերի կիրառմամբ երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 12 - 1701 91 ենթադիրքերում ներառված շաքարի հումքը, ինչպես նաև այդ շաքարի հումքից արտադրված սպիտակ շաքարը, ենթակա չեն արտահանման այլ անդամ պետությունների տարածքներ: Ղազախստանի Հանրապետությունը կապահովի շաքարի հումքի և դրանից արտադրված սպիտակ շաքարի շրջանառության նկատմամբ հսկողության անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածի համար Ղազախստանի Հանրապետությունում շաքարի արտադրության և սպառման հաշվեկշիռների՝ ամենամյա կտրվածքով ներկայացումը Հանձնաժողով:
2. Ցանկում նշված ապրանքների համար տուրքերի ցածր դրույքաչափերի կիրառումը սկսելու ամսաթվից Ղազախստանի Հանրապետությունն ապահովում է դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի ներմուծման, մեծածախ և մանրածախ իրացման և դրոշմավորման կանոնները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի կիրառումը, որոնք բացառում են սույն Արձանագրության 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ապրանքները Ղազախստանի Հանրապետության տարածքից այլ անդամ պետությունների տարածքներ արտահանելու հնարավորությունը:
3. Անկախ սույն Արձանագրության 3-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմոբիլները և այլ շարժիչային տրանսպորտային միջոցները, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքում դասակարգվող՝ 12-ից ոչ ավելի մարդու, այդ թվում՝ վարորդի, փոխադրման համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք Ղազախստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ են բաց թողնվել ներմուծման մաքսատուրքերի ցածր դրույքաչափերի կիրառմամբ, կարող են ժամանակավոր ներմուծվել այլ անդամ պետությունների տարածքներ այն անձանց (Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կամ այլ անձանց) կողմից, որոնք մշտապես բնակվում են Ղազախստանի Հանրապետությունում, և այն դեպքում, երբ այդպիսի թեթև մարդատար ավտոմոբիլները և այլ շարժիչային տրանսպորտային միջոցները նշված անձանց անունով Ղազախստանի Հանրապետության տարածքում գրանցված են տրանսպորտային միջոցները նույնականացնելու հնարավորություն տվող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հիման վրա՝ ներմուծման մաքսատուրքերի ցածր դրույքաչափերի կիրառմամբ շրջանառության մեջ բաց թողնելու մասին նշումով:
4. Անասնաբուժասանիտարական միջոցառումների ոլորտի՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող նորմատիվ ակտերի պահանջներից տարբերվող պահանջների պահպանմամբ երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետություն ներմուծված անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները և դրանցից արտադրված արտադրանքը չեն կարող տեղափոխվել այլ անդամ պետությունների տարածքներ:
Այդ նպատակով Ղազախստանի Հանրապետությունն ապահովում է համապատասխան ազգային իրավական ակտերի ընդունումը և բոլոր մյուս անդամ պետությունների կողմից հավանություն ստացած համակարգի ներդրումը, որով ապահովվում է անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների հետագծելիությունը, որոնց համար Ղազախստանի Հանրապետության կողմից կիրառվում են անասնաբուժասանիտարական միջոցառումների ոլորտի՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող նորմատիվ ակտերի պահանջներից տարբերվող պահանջներ, և դրանցից արտադրված արտադրանքի հետագծելիությունը:
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները, որոնց համար Ղազախստանի Հանրապետության կողմից կիրառվում են անասնաբուժասանիտարական միջոցառումների ոլորտի՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող նորմատիվ ակտերի պահանջներից տարբերվող պահանջներ, և դրանցից արտադրված արտադրանքը Ղազախստանի Հանրապետությունից այլ անդամ պետություններ տեղափոխելու դեպքում այդ ապրանքների և դրանցից արտադրված արտադրանքի ծագման հետագծելիության վերաբերյալ տվյալները պետք է փոխանցվեն այն անդամ պետության համապատասխան ազգային համակարգ, որի տարածք տեղափոխվում է ապրանքի տվյալ խմբաքանակը: Վերը նշված ապրանքների ներմուծումն առանց դրանց հետագծելիության վերաբերյալ տվյալների փոխանցման արգելվում է:
Այդ պահանջները խախտողների նկատմամբ կիրառվելու են անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության համապատասխան միջոցներ: