Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1089-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու մասին» N 1408-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« NN

ը/կ Վճարի տեսակը Վճարի չափը

2.1. տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրում 60.000 դրամ

100.000 դրամ

150.000 դրամ

250.000 դրամ

400.000 դրամ

500.000 դրամ

600.000 դրամ

1.000.000 դրամ

1.500.000 դրամ

2.000.000 դրամ

3.000.000 դրամ

5.000.000 դրամ

8.000.000 դրամ

».

2) 3-րդ կետը «տրամադրում» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հավելվածի 3.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերով.

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

« NN

ը/կ Վճարի տեսակը Վճարի չափը

3.1. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը և դրան անդամակցող ապահովագրական ընկերություններին ճանապարհատրանսպորտային պատահարի ելակետային տվյալների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրում 4.000 դրամ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. հոկտեմբերի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։