Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-06-ից մինչև 2019-12-26։Բացել գործող տեքստը

Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ

գործել է մինչև 2019-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում և կիրառվում դոտացիաների` 2020 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:

2. 2017, 2018 և 2019 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են`

1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).

2) 2016-2019 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:

3. 2017, 2018 և 2019 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Դ.Ա = Դ2016 փաստացի , որտեղ`

Դ.Ա-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքների փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:

4. 2017, 2018 և 2019 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2017, 2018 և 2019 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi, որտեղ`

ՀՀi-ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,

ԳՀi-ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,

ՄՀi-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:

5. Անկախ սույն օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում և հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարը):

6. Ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՕ-262 Հայաստանի Հանրապետության օրենքը:

7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-202-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։