Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-26-ից մինչև 2021-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2021-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ֆինանսական համահարթեցում` համայնքների ներդաշնակ զարգացմանը նպաստելու, ինչպես նաև բոլոր համայնքներում նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու համար տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցում.

2) համայնքի բյուջետային ապահովվածության գործակից` համայնքի եկամտային կարողության և ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցների հարաբերություն.

3) համայնքի եկամտային կարողության գործակից` համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտային կարողության հարաբերություն Հայաստանի Հանրապետության համանման ցուցանիշին.

4) համայնքի եկամտային կարողություն` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված հողի հարկի, գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի և օրենքի «ա» մասով հատկացվող դոտացիաների հանրագումարը.

5) համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակից` տվյալ համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա ազդեցություն ունեցող` սույն օրենքով սահմանված ծախսային գործոնների արժեքների հանրագումարը.

6) ծախսային գործոններ` համայնքներին օրենքով վերապահված սեփական լիազորությունների իրականացման վրա ազդեցություն ունեցող և տվյալ համայնքի առանձնահատկությունները բնութագրող գործոնը: Սույն օրենքում ընդգրկված են հետևյալ ծախսային գործոնները.

1) մասշտաբի գործոն.

2) տրանսպորտային մատչելիության գործոն.

3) համայնքի բարձրադիրության գործոն.

4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի գործոն.

5) բնակչության տարիքային կառուցվածքի գործոն.

7) համահարթեցման սահմանային մակարդակ` այս ցուցանիշի արժեքով է պայմանավորված, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դոտացիաների «բ» մասի` ըստ համայնքների հատկացման չափը, ինչպես նաև նույն մասով համայնքների դոտացիա ստանալու կամ չստանալու հնարավորությունը.

8) սույն օրենքի իմաստով` հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում են դոտացիաները:

Սույն օրենքի իմաստով` դոտացիաների գումարները հաշվարկելու համար պետական լիազոր մարմինն է (այսուհետ` պետական լիազոր մարմին) տարածքային կառավարման և զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։