Հոդված 6. Դոտացիաների «ա» մասի հաշվարկման կարգը
Հոդված 6. Դոտացիաների «ա» մասի հաշվարկման կարգը
1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության քանակը չի գերազանցում 3500-ը:
2. «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են հավասարաչափ գումարով, որի չափը սահմանվում է տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ:
4. «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Դ.Ա = ՀԹ.Ա x Ա.Դ , որտեղ`
Դ.Ա-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
ՀԹ.Ա-ն - «ա» մասով դոտացիա ստացող համայնքների ընդհանուր թիվն է,
Ա.Դ-ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:
5. Համայնքի դոտացիա ստանալը «ա» մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա ստանալը նաև «բ» մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են այդ միջոցները ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում` որպես լրացուցիչ եկամուտ: