Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2013-12-30։Բացել գործող տեքստը

Հոդված 7. Դոտացիաների հատկացման կարգը

գործել է մինչև 2013-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 7. Դոտացիաների հատկացման կարգը

1. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` ըստ համայնքների:

2. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաները հատկացվում են պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համապատասխան գանձապետական ստորաբաժանումների` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով: Դոտացիաների հաշվարկված գումարների չափի մասին տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

(7-րդ հոդվածը փոփ.19.06.13 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։