Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-12-29-ից մինչև 2014-12-29։Բացել գործող տեքստը

Հոդված 9. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2014-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2016 թվականի և դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների վրա:

2. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը՝ ըստ համայնքների:

3. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար հիմք է ընդունվում բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային գործընթացը կարգավորող իրավական ակտերին համապատասխան, բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա ներկայացված` 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության հաշվառված բնակչության թիվը` ըստ համայնքների:

(9-րդ հոդվածը լրաց. 04.12.13 ՀՕ-118-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-193-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

23 դեկտեմբերի 1998 թ.

ՀՕ-262

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։