Հոդված 9. Անցումային դրույթներ
Հոդված 9. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2017 թվականի և դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների վրա:
2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը՝ ըստ համայնքների:
3. (մասն ուժը կորցրել է 08.12.15 ՀՕ-172-Ն)
(9-րդ հոդվածը լրաց. 04.12.13 ՀՕ-118-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-193-Ն, 08.12.15 ՀՕ-172-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
23 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-262