Հոդված 9. Անցումային դրույթներ
Հոդված 9. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2016 թվականի և դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների վրա:
2. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված՝ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը՝ ըստ համայնքների:
3. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար հիմք է ընդունվում բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային գործընթացը կարգավորող իրավական ակտերին համապատասխան, բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա ներկայացված` 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության հաշվառված բնակչության թիվը` ըստ համայնքների:
(9-րդ հոդվածը լրաց. 04.12.13 ՀՕ-118-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
23 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-262