Հոդված 11
Հոդված 11
1. Սույն Փոխըմբռնման հուշագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը` մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով այդ մասին: Այդ դեպքում Փոխըմբռնման հուշագրիրը ուժը կորցրած է համարվում այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 90 (իննսուն) օր անց:
Կատարված է Թեհրան քաղաքում, 2016 թվականի հունիսի 5-ին, համապատասխանաբար` 1395 թվականի խորդադի 16-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը, հայերեն, պարսկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթների մեկնաբանման առնչությամբ տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Հուշագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 10-ին