Հոդված 2
Հոդված 2
1. Կողմերի պետությունների քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում` հետևյալ վավերական ճամփորդական փաստաթղթերով.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
- Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար`
- Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական և ծառայողական անձնագիր,
- Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անձնագիր,
- Իրանի Իսլամական Հանրապետություն վերադարձի վկայական:
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով տեղեկատվություն են փոխանակում նոր ճամփորդական փաստաթղթեր շրջանառության մեջ դնելու կամ գործող ճամփորդական փաստաթղթերում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Կողմերը կփոխանակեն այդ փաստաթղթերի նմուշները ոչ ուշ, քան նշված փաստաթղթերը շրջանառության մեջ դնելուց 30 օր առաջ:
3. Ճամփորդական գործող փաստաթղթերի ցանկում փոփոխությունները կատարվում են սույն Փոխըմբռնման հուշագրի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով: