Հոդված 6
Հոդված 6
1. Մի Կողմի պետության քաղաքացիները, մյուս Կողմի պետության տարածքում սույն Փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կորցնելու դեպքում, պարտավոր են այդ մասին տեղեկացնել կացության երկրի իրավասու մարմիններին, որոնք կտրամադրեն վկայական, որը հաստատում է փաստաթղթերի կորստյան փաստը:
2. Կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց պետության քաղաքացիներին կտրամադրեն սույն Փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածում նշված վերադարձի վկայականը` համաձայն Կողմերի պետությունների օրենսդրությունների: