ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 508-Ա
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-23-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հունիսի 10-ի N 508-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը
1 2 3 4 5
1. «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննական գործունեության բնագավառում լիազոր մարմնի կարգավիճակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18–ի N 1269-Ն որոշման մեջ փոոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2015 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
2. «Պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
3. «Պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննության կազմակերպման գործունեության հավատարմագրման կարգը և չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2016 թվականի դեկտեմբերի
1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
4. «Պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն իրականացնող գիտական կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2016 թվականի դեկտեմբերի
1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
(հավելվածը փոփ. 27.04.16 N 352-Ա, 09.11.16 N 1042-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան