ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2016 թ. N 1051-Ա/2
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 6 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 86/1-6 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «Երևանի հ. 97 մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական` կրտսեր տարիքային փուլ
150 տեղ,
ավագ տարիքային փուլ
60 տեղ
2) «Երևանի հ. 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական` կրտսեր տարիքային փուլ
180 տեղ,
ավագ տարիքային փուլ
60 տեղ
3) «Երևանի հ. 44 մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական` վաղ տարիքային փուլ
10 տեղ
կրտսեր տարիքային փուլ
200 տեղ,
ավագ տարիքային փուլ
100 տեղ
4) «ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի «Շուշան» մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական` կրտսեր տարիքային փուլ
61 տեղ,
ավագ տարիքային փուլ
59 տեղ
5) «Շիրակի մարզի Գետքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական` ավագ տարիքային փուլ
25 տեղ
6) «ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնքի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ
նախադպրոցական` կրտսեր տարիքային փուլ
15 տեղ,
ավագ տարիքային փուլ
15 տեղ
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան