ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1062 -20.09.2016-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. ա) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-1063 -20.09.2016-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-1063.1 -20.09.2016-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1081 -03.10.2016-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. ա) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1077 -29.09.2016, 07.11.2016 -ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1077.1 -29.09.2016, 07.11.2016 -ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1077.2 -29.09.2016, 07.11.2016 -ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1077.3 -07.11.2016-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. Կուսակցությունների մասին Կ-1095 -11.10.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-1104 -24.10.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1076 -29.09.2016-ՊԻ-010
Կ-1111 -08.11.2016-ՊԻ-010/0
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, ՀՀ կառավարություն
2. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիր 1106 -27.10.2016-ՖՎ
3. ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-1107 -28.10.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1107.1 -28.10.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1107.2 -28.10.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին Կ-1115 -11.11.2016-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Կ-1115.1 -11.11.2016-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1115.2 -11.11.2016-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2015 թվականի դեկտեմբերի 30-ին և 2016 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը յոթ տարով երկարաձգելու մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնություն Ն-1114 -09.11.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
14 նոյեմբերի 2016 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-253-Ն