Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ, ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՆԴԻԿԱՏԻՎ (ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ) ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«անդամ պետության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռ»՝ Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշռի ձևավորման նպատակներով անդամ պետության տարածքում համապատասխանաբար գազի, նավթի և նավթամթերքների նկատմամբ՝ լիազորված մարմնի կողմից մշակվող հաշվեկշիռ.

«Միության ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռ»՝ անդամ պետությունների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների հիման վրա Միության մաքսային տարածքում համապատասխանաբար գազի, նավթի և նավթամթերքների նկատմամբ ձևավորվող հաշվեկշիռ.

«լիազորված մարմին»՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է իրականացնելու անդամ պետության գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների մշակումը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։