Հոդված 3
Հոդված 3
Լիազորված մարմինները յուրաքանչյուր տարի մշակում են իրենց պետության գազի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռը, նավթի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռը և նավթամթերքների (ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, ջեռուցման մազութի, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի) ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռները, անհրաժեշտության դեպքում՝ համաձայնեցնում են միմյանց հետ այդ ինդիկատիվ հաշվեկշիռների առանձին պարամետրերը և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը դրանք ուղարկում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):