Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-12-11-ից մինչև 2019-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60316378

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14 նոյեմբերի 2016 թ. թիվ 17-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Հաշվետվություն հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև թիվ 6-ՏՑ (հիդրո) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 24-Ն որոշումը:

Նախագահ` Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2016 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 17-Ն որոշման

ՁԵՎ 1-ՀԷԿ

(տարեկան)

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20 թ.

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը

Ներկայացնում է __________________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ____________________________________________________________ I___I___I___I___I

(գործունեության իրականացման հասցեն) (փոստային դասիչ)

Մարզը ________________________________________________________________________ I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը _____________________________________________________ I__ I_ _I_ _I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ I___I___I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Ընդհանուր տեղեկություններ

Ցուցանիշները Տողի

համարը Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորու-թյունը տարեվերջին, կՎտ Հիդրոէլեկտրակայանի օգտագործվող հզորու-թյունը տարեվերջին, կՎտ Հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը հաշվետու տարում, կՎտ

Ա Բ 1 2 3

11

Ցուցանիշները Տողի

համարը Հիդրոգեներատորային միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում, կՎտ Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը,

բաժ.2 սյն.1տող 32 x 1000

բաժ.1սյն.4 տող 11 Տարվա համար տեղա-կայված հզորության սահմանափակման մեծությունը՝ պատճառի նշումով, կՎտ

Ա Բ 4 5 6

11

2. Տվյալներ շահագործման վերաբերյալ

Ցուցանիշները Տողի

համարը Չափի միավորը Փաստացի

Ա Բ Գ 1

Առավելագույն ծանրաբեռնվածությունը 01 հազ. կՎտ

Թողարկված է էլեկտրաէներգիա 02 հազ. կՎտ ժամ

Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակությունը (տ32 - տ34) 03 - // -

Ծախսվել է էլեկտրաէներգիա սեփական կարիքների համար 04 - // -

Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) 05 %

Ղեկավար

________________________________

(Ազգանուն, անուն) _______________________________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր

հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)

_________________________________

(Ազգանուն, անուն) ______________________________

(Ստորագրություն, պաշտոն)

« __ » ___________20 թ.

(լրացման ամսաթիվը)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2016թ. նոյեմբերի 14-ի

թիվ 17-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Հաշվետվություն հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան), պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր հիդրոէլեկտրակայանները` անկախ հզորությունից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

4. Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (այսուհետ ՀՀ ԱՎԾ) և ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություններ հաշվետվական ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

5. Հաշվետվությունում տվյալները բերվում են հաշվետվական ձևում նշված չափի միավորներով:

6. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցեր կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8. Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է հիդրոէլեկտրակայանում տեղակայված բոլոր էլեկտրագեներատորների նոմինալ ակտիվ հզորության հանրագումարով:

Այն դեպքում, երբ տուրբինի հզորությունը փոքր է հիդրոգեներատորի նոմինալ հզորությունից, հիդրոագրեգատի տեղակայված հզորությունը հաշվարկվում է տուրբինի նոմինալ հզորությամբ, ճշտված, նոմինալ ռեժիմով աշխատող գեներատորի օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների տեղակայված հզորությունը կարող է փոխվել միայն համապատասխան փաստաթղթերով ձևակերպված, նոր տուրբինների կամ գեներատորների տեղակայման, հների ապամոնտաժման կամ գործող գեներատորների կամ տուրբինների վերագնահատման դեպքում:

9. Հիդրոէլեկտրակայանի առկա հզորությունը տարեվերջին որոշվում է որպես ագրեգատների տեղակայված հզորության և այդ հզորության օգտագործումը արգելակող գոյություն ունեցող սահմանափակումների տարբերությամբ:

10. Հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը որոշվում է միջին տարեկան տեղակայված հզորության փոքրացումով, սարքավորումների պլանային և արտապլանային (ներառյալ վթարային) նորոգման, կոնսերվացման և տեխնիկական վերազինման հետևանքով սարքավորումների շարքից դուրս գալու, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցող հզորության սահմանափակումների հետևանքով, հզորության միջին տարեկան նվազման մեծությամբ`

Pմիջ = Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ - Pմիջ

աշխ. տեղ. պլ.նոր. արտ. կոնս. տեխ. սահմ.

պլ.նոր. վերազ.

11. Պլանային նորոգման պատճառով հիդրոագրեգատների հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

P

միջ. n

պլ.նոր = ∑ P yi x T պլ. նոր.

1

որտեղ` Pyi - նորոգման ենթակա հիդրոագրեգատների տեղակայված հզորությունն է

Tպլ.նորոգ. - հիդրոագրեգատների պլանային նորոգման տևողությունը (փաստացի), օրերով

________________________________

365 (366)

Նույն ձևով է հաշվարկվում արտապլանային նորոգումների, կոնսերվացման և տեխնիկական վերազինման և վերակառուցման պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունները:

12. Հզորության սահմանափակումների պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

P

միջ.

սահմ. = P սահմ. x Tսահմ.

որտեղ` Pսահմ. - հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության սահմանափակման մեծությունն է

Tսահմ.- սահմանափակ հզորությամբ գործելու ժամանակը, օրերով

13. Հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում հաշվարկվում է հետևյալ բանաձով`

P միջ. P1 x t1 + P2 x t2 + ... + Pi x ti

տեղ. = ________________________

365

որտեղ` P1 , P2 ...Pi - ՀԵԿ-ի հզորությունն է (կՎտ) համապատասխանաբար t1, t2 … ti (օրեր) ժամանակահատվածներում, ընդ որում t1+ t2 +…+ ti գումարը = 365 օրվա (կամ 366):

14. Եթե տարվա ընթացքում հիդրոէլեկտրակայանում չեն տեղակայվել նոր հիդրոագրեգատներ և չեն ապամոնտաժվել հները, ապա հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորության մեծությունը հաշվետու տարում համընկնում է հաշվետու տարվա վերջին հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության ցուցանիշի հետ:

15. Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`

aօգտ.

Է

= _________

P միջ.

տեղակ.

որտեղ` է - հաշվետու տարում բոլոր հիդրոագրեգատների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է (բաժ. 2, տող 32):

III. ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16. Առավելագույն ծանրաբեռնվածությունը` դա հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի կողմից կրած ակտիվ ծանրաբեռնվածության ամենամեծ մեծությունն է, որը արձանագրվել է օրական ամփոփագրերում համապատասխան սարքերով:

17. Թողարկված է էլեկտրաէներգիա` դա հիդրոէլեկտրակայանների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակն է, որը որոշվում է հիդրոագրեգատների հաշվիչների ցուցմունքներով, հաշվետու տարվա վերջի և սկզբի դրությամբ:

18. Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է թողարկված էլեկտրաէներգիայի քանակի և սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի տարբերությամբ:

19. Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը` դա հիդրոէլեկտրակայանի աշխատանքը ապահովող, առանձին օժանդակ տեղակայանքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է:

20. Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) որոշվում է սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեծության (տող 34) և թողարկված էլեկտրաէներգիայի քանակի (տող 32) հարաբերությամբ և արդյունքը բազմապատկելով 100:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։