Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵԾԱՄՈՐԻ, ԳԱՎԱՌԻ, ԵՂԵԳՆԱՁՈՐԻ, ԳՈՐԻՍԻ, ԿԱՊԱՆԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՄԱՐՏՈՒՆՈՒ, ՄԱՍԻՍԻ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՎ ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2003 թվականի N 668-Ն

ՄԵԾԱՄՈՐԻ, ԳԱՎԱՌԻ, ԵՂԵԳՆԱՁՈՐԻ, ԳՈՐԻՍԻ, ԿԱՊԱՆԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՄԱՐՏՈՒՆՈՒ, ՄԱՍԻՍԻ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՎ ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Մեծամորի, Գավառի, Եղեգնաձորի, Գորիսի, Կապանի, Դիլիջանի, Մարտունու, Մասիսի, Նոյեմբերյանի և Վեդու քաղաքապետարաններին «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհի դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման համար իրենց սպասարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել արտաբյուջետային բանկային հաշիվներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հունիսի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։