Անցնել բովանդակությանը

Հոդված 67.5. Ազատ տնտեսական գոտուց ապրանքների արտահանումը

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 67.5. Ազատ տնտեսական գոտուց ապրանքների արտահանումը

1. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ենթակա է սակագնային ու ոչ սակագնային կարգավորման և մաքսային հսկողության նույն կարգով, որով այլ երկրներից ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք:

2. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքները, ինչպես նաև նրանց օգտագործմամբ ազատ տնտեսական գոտում արտադրված այլ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից այլ երկրներ կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով՝ առանց մաքսային վճարների գանձման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման: Մաքսային մարմինները պետք է հնարավորություն ունենան անհրաժեշտ հսկողություն սահմանելու արտահանվող ապրանքների նկատմամբ։

3. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում՝ օդանավակայանի բեռնային համալիրի միջոցով, իրականացվում է տարանցիկ փոխադրման համար սահմանված կանոններով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։