Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված «ներմուծում ազատ մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմները կարող են փոփոխվել դրանց՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում դրանք համապատասխանաբար պահպանվում են ազատ մաքսային պահեստում կամ գտնվում են ազատ տնտեսական գոտում:»: