Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 33. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը

1. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ, ինչպես նաև դրանցից ապրանքների վաճառքի հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային սույն ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների։

3. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

4. Անմաքս առևտրի խանութների նկատմամբ մաքսային հսկողությունը պետք է սահմանափակված լինի անհրաժեշտ նվազագույնով:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։