Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-րդ, 47.2-րդ և 47.3-րդ հոդվածներով՝

«Հոդված 47.1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը

1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը կարգավորում է ազատ տնտեսական գոտում թույլատրված գործունեություն ծավալելու նպատակով այդ գոտու տարածք ապրանքներ ներմուծելը, այդ տարածքից ապրանքներ արտահանելը, ինչպես նաև այդ գոտում թույլատրված գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված միջոցների:

3. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

4. Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք և այլ ապրանքներ, որոնք համարվում են սահմանափակ շրջանառության օբյեկտներ, ազատ տնտեսական գոտու տարածք կարող են ներմուծվել համապատասխան թույլտվության առկայության դեպքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։