Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11816404

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

17 նոյեմբերի 2016 թ. թիվ 1579-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1648-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետի «ե» ենթակետը, 3-րդ, 4-րդ, 8-րդ կետերը`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N 955-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 104-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր «7.1» ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«7.1) Սույն հրամանի իմաստով բացասական շեղում (ռիսկային գոտի) է համարվում եկամտային հատվածում դրական, իսկ ծախսային հատվածում` դրական և բացասական շեղումները»:

2) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածը լրացնել նոր սյունակներով` հետևյալ բովանդակությամբ.

Հաշվետու ժամանակաշրջանի դրամական

միջոցների ազատ մնացորդ (հազ. դրամ)

տարեսկիզբ տարեվերջ

75 76

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Վ. Արամյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։