ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2016 թվականի N 1175-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 14-16-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Սուրեն Կարայանինը, Գարեգին Մելքոնյանինը, Մակար Ղամբարյանինը, Արեգ Գալստյանինը, Արթուր Մայսուրյանինը, Էրիկ Գրիգորյանինը և Տաթևիկ Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արա Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. դեկտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
դեկտեմբերի 12-ի N 1175-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-16-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (պատվիրակության ղեկավար)
Գ. Մելքոնյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ
Մ. Ղամբարյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ա. Մայսուրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ
Ա. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետ
Է. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական
Տ. Դավթյան - ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան