ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2016 թվականի N 1183-Ա
ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
դեկտեմբերի 13-ի N 1183-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ. Կարապետյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատությաան նախարար
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Մինասյան - ՀՀ բնապահպանության նախարար
Ի. Առաքելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Մանուկյան -ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Հ. Ռոստոմյան -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար
Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Լ. Ալթունյան - ՀՀ առողջապահության նախարար
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Յազիչյան - Ա. Երիցյանի աներորդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան