Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 49-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10016411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 նոյեմբերի 2016 թ. N 39-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 49-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը և պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարման արդյունավետության գնահատման ցուցանիշները սահմանելու մասին» N 49-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելված 1-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 3.1 ենթակետը հետևյալ բովանդակությամբ`

1) «3.1 տեխնիկական պայմանների առկայությունը` համաձայն սույն կարգի հավելված 1.1-ի»:

2. Հրամանում հավելված 1-ը լրացնել հավելված 1.1-ով համաձայն հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Լ. Ալթունյան

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

18 նոյեմբերի 2016 թվականի

N 39-Ն հրամանի

Հավելված 1.1

ՀՀ առողջապահության նախարարի 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 49-Ն հրամանով

հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ (2-ՐԴ Ձև)

Օգտատիրոջ համակարգչին ներկայացվող նվազագույն տեխնիկական պայմաններ

Պրոցեսոր առնվազն 2.4 ԳՀՑ

Օպերացիոն հիշողություն (RAM) առնվազն 4 ԳԲ

Դիտարկիչ Chrome, Mozilla Firefox (Քրոմ, Մոզիլլա Ֆայրֆոքս)

Ինտերնետ հասանելիության արագության նվազագույն տեխնիկական պայմաններ

10 միաժամանակ աշխատող օգտատիրոջ կապի արագություն առնվազն 1 մեգաբիտ/վայրկյան

Նույնականացման քարտի համար նախատեսված սարքավորում

Քարտ կարդացող սարք Smart Card Reader դասի սարք (Սմարտ Քարտ Ռիդեր)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։