Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՐԱԶԴԱՆ-1» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2000 թվականի N 408

քաղ. Երևան

«ՀՐԱԶԴԱՆ-1» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերություն համապատասխանաբար նվազեցնելով «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 125628,4 հազ. դրամի չափով:

(1-ին կետը փոփ. 01.12.16 N 1237-Ա)

2. Սահմանել «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 125628,4 հազ. դրամ:

(2-րդ կետը փոփ. 01.12.16 N 1237-Ա)

3. «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված 125628,4 հազ. դրամ արժեքով գույքը` կառավարության ընդունելությունների տունը, այդ թվում`

4 շենք` 21400,0 հազ. դրամ,

սարքավորումներ` 25279,7 հազ. դրամ,

կահույք և տնտեսական գույք` 74688,7 հազ. դրամ,

այլ հիմնական միջոցներ` 340,0 հազ. դրամ,

1 տրանսպորտային միջոց (ՎԱԶ 21213)` 3920,0 հազ. դրամ,

ընդամենը հիմնական միջոցներ`

հաշվեկշռային արժեքով` 125628,4 հազ. դրամ,

մաշվածություն` 41628,4 հազ. դրամ,

հիմնական միջոցներ`

մնացորդային արժեքով` 84000,0 հազ. դրամ:

(3-րդ կետը փոփ. 01.12.16 N 1237-Ա)

4. «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

(4-րդ կետը խմբ. 06.09.07 N 1008-Ա, 01.12.16 N 1237-Ա)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 20-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։