ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-1100 -17.10.2016-ԱՄ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1100.1 -17.10.2016-ԱՄ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Գնումների մասին Կ-1112 -09.11.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1123-22.11.2016-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. ա) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1125-30.11.2016-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-1125.1 -30.11.2016-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1125.2 -30.11.2016-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրված
«Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիր Ն-1117-15.11.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 2016 թվականի հուլիսի 22-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր Ն-1118-15.11.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
5 դեկտեմբերի 2016 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-258-Ն