Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 211-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ, 6-8-րդ մասերով.

«3.1. Շահույթ չստանալու դեպքում սույն օրենքի 162-րդ հոդվածի, ինչպես նաև վնաս չպատճառելու դեպքում 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման համար նշանակվում է տուգանք՝

1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների և այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` մինչև նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի և հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` մինչև նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

2) իրավաբանական անձանց նկատմամբ` մինչև նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր և հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց նկատմամբ` մինչև նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

3.2. Շահույթ ստանալու դեպքում սույն օրենքի 162-րդ հոդվածի, ինչպես նաև վնաս պատճառելու դեպքում 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման համար նշանակվում է տուգանք`

1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների և այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երկու հարյուր տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի և հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երեք հարյուր տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը.

2) իրավաբանական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երկու հարյուր հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր և հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երեք հարյուր հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը:

3.3. Սույն օրենքի 162-րդ և 171-րդ հոդվածներով նախատեսված գործողությունների կատարմամբ շարունակական խախտումների (խախտումները շարունակելու) համար գանձվում է լրացուցիչ տուգանք՝ յուրաքանչյուր խախտման համար ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի՝

1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների և այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի և հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող և նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկը.

2) իրավաբանական անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր և հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց համար` վեցհարյուրապատիկը:».

«6. Սույն հոդվածի իմաստով շահույթը արժեթղթի` ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արդյունքում ձևավորված գնի և տվյալ արժեթղթի` ներքին տեղեկությունների հրապարակումից հետո ողջամիտ ժամկետում ձևավորված շուկայական արժեքի տարբերությունն է:

7. Սույն հոդվածի իմաստով վնասը արժեթղթի` գնային չարաշահման արդյունքում ձևավորված գնի և տվյալ արժեթղթի` գնային չարաշահում հանդիսացող գործողությունների դադարեցումից հետո ողջամիտ ժամկետում ձևավորված շուկայական արժեքի տարբերությունն է:

8. Կենտրոնական բանկը կարող է սահմանել շահույթի և վնասի հաշվարկման մեթոդաբանություն, որը հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։