Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 190.2-րդ հոդվածով.
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 190.2-րդ հոդվածով.
«Հոդված 190.2. Գնային չարաշահումը
1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4 կետերով նախատեսված արարքներից որևէ մեկի կատարումը, որը առաջացրել է զգալի չափով վնաս`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
1) առաջացրել է խոշոր չափի վնաս,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
1) առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս,
2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
3) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»: